‘«Մարսելն» ու Ջոուի Բարտոնը ներողություն են խնդրել Տյագո Սիլվայից’

906

Ֆրանսիական «Մարսելն» ու թիմի կիսապաշտպան Ջոուի Բարտոնը ակումբի պաշտոնական կայքի միջոցով ներողություն են խնդրել ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվայից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ ՊՍԺ-«Բարսելոնա» (2:2) հանդիպումից հետո Բարտոնը իր Twitter-ում վիրավորական գրառում էր թողել Սիլվայի հասցեին՝ ակնարկելով նաեւ վերջինիս ավելորդ քաշը:

«Մարսելն» ու Ջոուի Բարտոնը ներողություն են խնդրում Տյագո Սիլվայից եւ նրա ակումբից վիրավորական անհիմնա արտահայտությունների համար, որոնք խաղացողը հրապարակել էր սոցիալական ցանցում՝ վերջին 36 ժամվա ընթացքում: Այսօր առավոտյան ակումբի ղեկավարությունը Ջոուի Բարտոնին կոչ է արել վերջ դնել վեճին: Բարտոնը պարտավորվել է անհապաղ դադարեցնել Տյագո Սիլվայի հասցեին որեւէ տհաճ գրառումների տեղադրումը սոցցանցերում»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը’