‘
«Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն «Լևանտե»-ի դեմ խաղում (1:1) ստացած կարմիր քարտի պատճառով կարող է չորսխաղյա որակազրկում կրել: Այս մասին հայտնում է AS-ը:
Բրազիլացին 89-րդ րոպեին Ջեֆերսոն Լերմեի նկատմամբ կատարած կանոնների խախտման համար միանգամից հեռացվեց խաղադաշտից:
Աղբյուրի փոխանցմամբ, Մարսելոն Լերմեի մեջքին հարվածել է այն ժամանակ, երբ մրցակիցը գնդակով չի եղել: Լա լիգայի օրենքներով, եթե ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել գնդակին տիրելու հնարավորություն չունենալով, ապա պետք է որակազրկվի 2 խաղով:
Եթե հանձնաժողովը որոշի, որ Մարսելոն դիտավորյալ ագրեսիվ պահվածք է դրսևորել, ապա բրազիլացին կարող է 4 խաղ բաց թողնել:
‘