‘Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս’

1767

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այսօր ֆուտբոլիստը բուժզննում է անցել: Արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը ձախ ազդրի 2-րդ աստիճանի մկանային պատռվածք է ստացել:

Սպասվում է, որ մեկ ամսվա ընթացքում Մարսելոյին կփոխարինի Նաչո Ֆերնանդեսը:

Հիշեցնենք, որ վերջինս Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի` «Բետիսի» հետ հանդիպման վերջնամասում փոխարինվել էր ցավերի պատճառով:

Նախորդ հոդվածը‘Կլոպ․ Այնպիսի տպավորություն է, ասես Անգլիայի վատագույն թիմն ենք’
Հաջորդ հոդվածը‘Որո՞նք են պրեմիեր լիգայի «ամենակեղտոտ» ակումբները’