‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ հարձակումը Մարսելում, որի զոհ են դարձել երկու երիտասարդ աղջիկներ, կատարել է իր «մարտկիներից» մեկը:
ԻՊ-ն հարձակմանն իր մասնակցության մասին հայտարարել է «Ամակ» լրատվական գործակալության միջոցով, որը վերահեռարձակում է ջիհադիստների հայտարարությունները: Խմբավորումը պարբերաբար ստանձնում է աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը՝ ենթադրելով, որ այն կատարող մարդիկ առաջնորդվել են ԻՊ-ի գաղափարախոսությամբ:
Ֆրանսիայի իշխանությունների հաղորդման համաձայն՝ Մարսելում հարձակում գործած անձը անցյալ շաբաթ օգտվել է Ահմեդ ազգանունով 29-ամյա երիտասարդի ալժիրյան անձնագրից: Հաղորդվում է նաև, որ նա ծնունդով Թունիսից է: Ոստիկանությունը նշել է, որ նա, ընդհանուր առմամբ, օգտագործել է յոթ տարբեր անուններ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ պարզել նրա ինքնությունը:
Փոխանցում է BBC-ն:
‘