‘
Մարսելի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչՄարսելո Բիելսան գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի պաշտպան, մարսելցիների երիտասարդական թիմի ավագ Գաել Անդոնյանի հասցեին:
«Ես գնահատում եմ նրա խաղը ու հիանում նրանով: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Այս տարիքում Գաելը սովորել է ամեն բան, ինչ պահանջվում է: Անդոնյանը բոլոր որակներն ունի կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար:
Նա երիտասարդական թիմի ավագն է ու անընդհատ առաջադիմում է: Այսօր նա քիչ հնարավորություն է ստանում, քանի որ թիմում կան ՆʹԿուլուն, Ֆանին, Մորելը և Ալոեն, ովքեր քիչ հնարավորություն են տալիս նրան: Նույնը վերաբերում է Սպարանյային: Անդոնյանն ու Սպարանյան երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են: Գաելի բախտը մի փոքր չի բերել,քանի որ առաջին թիմում շատ մեծ մրցակցություն է»,- Բիելսայի խոսքերն է մեջբերում ֆրանսիական մամուլը:
‘