‘Մարսելո. Հույս ունեմ, որ նման վնասվածք այլեւս չեմ ստանա’

732

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն պատմել է վնասվածքի (ոտնաթաթի կոտրվածք) մասին, որի պատճառով երեք ամիս չի խաղալու:

«Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ արագ վերականգնվելու եւ ֆուտբոլ վերադառնալու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ զորակցություն հայտնած բոլոր երկրպագուներին:

Երեկ ես շատ տխուր էի վնասվածքի պատճառով, սակայն հետո տուն վերադարձա, տեսա կնոջս եւ երեխային, եւ միանգամից հանգստացա: Վնասվածքները հաճախակի են լինում, պետք է գլուխը բարձր պահել եւ առաջ շարժվել:

Հուսով եմ, որ նման վնասվածք վերջին անգամ եմ ստանում: Այժմ կարեւոր է արագ շարք վերադառնալ եւ ուրախացնել երկրպագուներին»,- Մարսելոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հայկ Մարության. Հոկտեմբերին վերադառնալու եմ Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ասուլիսը (Տեսագրություն)’