‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալի ծառայություններով հետաքրքրված է 3 թոփ ակումբ։ Այս մասին հայտնում է Deadline Day Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսի»-ն, Մյունխենի «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում վաճառել Մարսիալի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Մարսիալը մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
‘