‘Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դին. ՊՆ’

1590

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. որ  օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: 

ՀՀ ՊՆ-ն դեպքի այլ մանրամասներ առայժմ չի հայտնում։

Նախորդ հոդվածը‘«էլիտար» շենքի բնակիչների պատճառով ժապավեններով պատվել է հանրային այգու տարածքը. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կոմունիստների և անկուսակցականների անխախտ դաշինքը’