‘Մարտական հրաձգության փուլ «Տիգրանակերտ» զորավարժարանում ‘

753

Հոկտեմբերի 23-ին ԼՂ Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ, iLur.am-ին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հինգ փուլից բաղկացած համաբանակային նշանակության միջոցառումը նպատակ ուներ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի խաղարկման ընթացքում ստուգել զորամասերի և ստորաբաժանումների՝ մարտական պատրաստության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, մարտի տարբեր տեսակներում կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները, և որ շատ կարևոր է՝ անձնակազմի մոտ ձևավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվել էր մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:         

Նախորդ հոդվածը‘Լրջագույն չարաշահումներ ջրօգտագործողների ընկերություններում ‘
Հաջորդ հոդվածը‘«Սիբիրյան խոց» ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ ‘