‘Մարտերի պատճառով Դամասկոս մեկնող չվերթները չեղյալ են հայտարարվել ‘

18

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ընթացող կատաղի մարտերի պատճառով դադարեցվել է օդանավակայան տանող ճանապարհի երթեւեկությունը, չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթներ, հայտնում է BBC-ն:

Ընդդիմության ակտիվիստների տեղեկացմամբ, մարտերն ընթանում են օդանավակայանի անմիջական հարեւանությամբ: Սիրիայում իրավիճակի վատթարացման պատճառով Emirates Airlines եւ Egypt Air ավիաընկերությունները կասեցրել են Դամասկոսի ուղղությամբ չվերթները: 

Նախորդ հոդվածը‘Վան-Երեւան ավիաթռիչքները կարող են մեկնարկել երկու շաբաթից ‘
Հաջորդ հոդվածը‘Գրողուցավից. Գայանե Բաբայան. «Թե ինչպես մեր տուն ոստիկաններ եկան» ‘