‘Մարտիկի» սցենարիստները ֆիլմ կնկարահանեն «Լեսթերի» ու Վարդիի մասին’

2099

Պոլ Թեյմեսին ու Էրիկ Ջոնսոնը, ովքեր «Մարտիկը» ֆիլմի համար 2010-ին հավակնում էին «Օսկարի», ֆիլմի սցենար կգրեն Պրեմիեր լիգայում «Լեսթերի» սենսացիոն հաղթանակի մասին:

Հիմնական սյուժեն նվիրված կլինի «Աղվեսների» լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիին, որը նախքան 2012-ին «Լեսթեր» տեղափոխությունը խաղում էր մարզերի թիմերում ու զուգահեռ աշխատում ֆաբրիկայում՝ լրջորեն մտածելով հեռանալ ֆուտբոլից, հայտնում է Deadline.com-ը:

«Սա պարզապես սպորտային ֆիլմ չէ, սա պատմություն է, որը կյանքում մի անգամ է լինում, պատմություն այն մասին, որ արտասովոր երազանքներն իրականանում են, սա ոգու արիության մասին է»,- ասել է Ջոնսոնը:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Անգլիայում մրցակցությունը շատ մեծ է. այստեղ բոլորը հավակնություններ ունեն»’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է Մխիթարյանն իր առաջին խաղն անցկացնի Իբրահիմովիչի հետ’