‘Մարտին Սկորսեզեն նշում է 70-ամյա հոբելյանը ‘

853

Ամերիկացի լեգենդար կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Մարտին Սկորսեզեն (լրիվ անունը՝ Մարտին ՄԱրկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան:

Նա ծնվել է 1942-ին Նյու Յորքում՝ իտալական ծագմամբ կաթոլիկների ընտանիքում: Պատանի Մարտինն ապրում էր «Փոքրիկ Իտալիա» անունը ստացած Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում էին հիմնականում Սիցիլիայից եկածները:

Սկորսեզեի բավական հարուստ ստեղծագործական կենսագրության մեջ առանձնանում են այնպիսի ֆիլմեր, ինչիսիք են «Կազինոն», «Ավիատորը», «Տաքսիստը», «Վախի հրվանդանը», «Նյու Յորք-Նյու Յորքը» եւ այլն:

Ռեժիսորն իր ստեղծագործությունների համար արժանացել է կինոաշխարհում հեղինակություն վայելող մի շարք պարգեւների: Դրանց թվում են Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմեվենիները» (1976, 1986), Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծը» (1990) եւ «Ոսկե առյոծը» (1995), չորս «Ոսկե Գլոբուսները» (2003, 2007, 2010) եւ մեկ «Օսկար» (2007):   

Նախորդ հոդվածը‘Լոնդոնյան դերբին ավարտվեց «Արսենալի» խոշոր հաղթանակով’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ‘