‘Մարտին Վարդազարյանը հորդորում է «փոխըմբռնումով» վերաբերվել տրանսպորտի թանկացմանը ‘

843

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը համարում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը արհեստականորեն շատ է սրվել:

«Ի՞նչ է` մարդիկ ձու, պանիր, միս չե՞ն ուտում և ընդամենը 50 դրամի շուրջ այսպիսի աղմուկ են բարձրացնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ըստ Վարդազարյանի` այն մարդիկ, ովքեր հիմա այդ հարցն անընդհատ բարձրացնում են, ժամանակին լռել են ու հիմա էլ լռում են այլ ապրանքների թանկացումների ժամանակ:

Նա հորդորում է, որ այս հարցին քաղաքացիները մոտենան ոչ թե աղմուկով, հակադրությամբ ու հարաբերությունները սրելով, այլ փոխըմբռնումով: Երևանի ավագանու անդամը նշեց, որ ստեղծված բարդ վիճակում հարկավոր է ուղիներ գտնել տրանսպորտի որակը բարելավելու համար:

Դիտարկմանը, թե իր կարծիքով` ի վիճակի՞ են,  արդյոք, քաղաքացիները վճարել 150 դրամ, Մարտին Վարդազարյանը ճշտող հարց ուղղեց. «Դուք հաստատելո՞վ եք ասում, որ քաղաքացիները գումար չունեն, դա նշանակում է՝ ընդանրապես չունե՞ն, թե՞ համապատասխան չունեն»: Վարդազարյանը համարում է, որ պետք է գտնվի ճանապարհ, որ անապահով խավի ներկայացուցիչները, ուսանողները, թոշակառուները, կարիքավորները, ովքեր այդ 50 դրամի կարիքն ունեն, կարողանան երթևեկել: Սակայն որպես Երևանի ավագանու անդամ` նա այդ ցանկությունները ներկայացրել է ոչ թե առաջարկության տեսքով, այլ խոսակցությունների ու մտքերի փոխանակման ժամանակ:

Ավելին

Նախորդ հոդվածը‘«Ռուսական մարշի» մրսած մասնակիցների սիրտը հայկական կոնյակ է ուզել’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել’