‘
«Հիշու՞մ եք այն տհաճ «Մարտի 1-ը», բոլորիս համար, դա տհաճ երևույթ էր, հիշու՞մ էք ինչ աղմուկ բարձրացավ, ասում էին երեխա են սպանել, ահա նրա կոշիկը, հետո ինչ պարզվեց, ասում էին այստեղ ծնոտ են գտել՝ մարդու ծնոտ: Կողքը կոտրված մեքենաները, խանութները չենք նկատում կողքը անհայտ ծագում ունեցող ծնոտը նկատում ենք ու խոշորացնում ենք»,- ըստ Tert.am-ի լրագրողների հետ հանդիպմանն ասել է երաժիշտ, Երեւանի ավագանու անդամ (ՀՀԿ) Մարտին Վարդազարյանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ կասի 2008-ի «Մարտի 1-ի» 10 զոհերի փաստի առթիվ, Մարտին Վարդազարյանը նշել է.
«Մինչև հիմա մի կողմից կարելի է ասել՝ ինչու չի բացահայտված, մյուս կողմից էլ կարելի է ասել, որ սա իմաստուն քայլ է, որ չի բացահայտվում, որովհետև լրացուցիչ հակադրում կառաջացնի: Այդ հանգամանքին էլ ուշադրություն դարձրեք»,- ասաց նա:
‘