‘
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները սխալմամբ զինվորական ծանուցագրեր են ուղարկել 19-րդ դարի սկզբին ծնված 14 հազար քաղաքացիների:
ԱՄՆ-ում զինվորական հաշվառման կանգնելը պարտադիր է բոլոր 18-25 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար: Ծանուցագրերում նշվում է, որ հաշվառումից խուսափելու դեպքում նախատեսվում են մեծ տուգանքներ և, հնարավոր է նաեւ՝ ձերբակալություններ: Նամակներն ուղարկվել են ինչպես 1993-1997 թվականների ծնված երիտասարդներին, այնպես էլ 1893-1897 լույս աշխարհ եկածներին: Ընդ որում, 19-րդ դարի «զորակոչիկներից» ոչ մեկը վաղուց արդեն ողջ չէ:
Մարմինը, որը պատասխանատու է առանձին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու համար (Selective service system), արդեն ներողություն է խնդրել այդ մարդկանց ազգականներից՝ ասելով, որ խնդիրը կարգավորված է, և նրանց կողմից ոչ մի գործողություն չի պահանջվում կատարել: Թուրիմացությունը բացատրվել է նրանով, որ ծննդյան թիվը նշագրելու համար համակարգն օգտագործել է երկու թիվ, այդ իսկ պատճառով 1893 և1993 թվականներին ծնված մարդիկ նշվել են որպես տարեկիցներ:
Նահանգի 73-ամյա բնակիչ Չաք Հյուին պատմել է, որ ծանուցագիրը եկել է նրա՝ 1995 թվականին 100 տարեկանում մահացած, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից պապիկի՝ Բերթ Հյուի անունով:
ԱՄՆ ռազմական ուժերը 1973 թվականից, երբ դյուրացվեց զինակոչը, ամբողջությամբ կազմավորվում են պայմանագրային հիմունքներով, սակայն դրա վերսկսման դեպքում պաշտպանության նախարարությունը ինչպես ԱՄՆ քաղաքացիների, այնպես էլ կացություն ունեցող18-25 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացնում է մշտական զինվորական հաշվառում:
‘