‘«Մարտի մեկին ժողովրդի ու ոստիկանության միջեւ ՈՉ ՈՔ չի կանգնել»’

1696

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Ժողովուրդ ջան, ինձ շատ կներեք բոլորդ, բայց էս մի հարցում, երկար մտածելուց հետո, որոշել եմ ասելիքս մեջս չպահեմ ու չզսպեմ, մանավանդ որ փետրվարի 18-ից այս կողմ երկու անգամ արդեն զսպել եմ ինձ: Կարող եք ինձ շատ վատ մարդ կոչել, բայց ես անպայման ուզում եմ շեշտեմ՝ «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ (հարգանքս անկեղծ է, եւ բխում է մարդու իրավունքների, այդ թվում մարտի մեկի հարցում նրանց ունեցած արժեքավոր դերից), բայց մարտի մեկին ժողովորդի ու ոստիկանության միջեւ ՈՉ ՈՔ չի կանգնել: Սա հայտարարում եմ «պաշտոնապես», որպես մարդ, որը մինչեւ ուշ գիշեր, մինչեւ վերջ եղել է դեպքի վայրում: Նույն կարգավիճակից ելնելով՝ ժխտում եմ պարոն Րաֆֆի Հովհանիսյանի՝ դեռեւս փետրվարի վերջին արված այն հայտարարությունը, որ «մարտի մեկին բոլորը փախան, բացի Ժառանգությունից» (սա ասվել է դեռեւս Ազատության հրապարակում իր առաջին հետընտրական ասուլիսի ժամանակ, եթե հիշողությունս չի դավաճանում, եւ այն ժամանակ դժվարությամբ, բայց զսպեցի ինձ): Ոչ մի բանավեճի մեջ չեմ մտնում, բայց պնդում եմ եւ շեշտում, որ մարտի մեկին ոչ ոք չի փախել ոչ մի տեղ: Եթե պարոն Հովհաննիսյանը չի հավատում կամ այլ տեղեկություններ ունի,կարող է այդ հարցով դիմել իր կողքը գտնվող Նիկոլ Փաշինյանին եւ այլ բազմաթիվ վկաների: Խորհուրդ կտայի նաեւ իր կողքը գտնվող անձանց ընդհանրապես մի քիչ ավելի լուսավորել պարոն Րաֆֆին այդ հարցի շուրջ, որպեսզի ես ստիպված չլինեմ ամեն անգամ «վատամարդի» դեր ստանձնել: Խնդրում եմ հացադուլի մեջ գտնվողի նկատմամբ որեւէ վիրավորական արտահայտություն մեկնաբանություններում թույլ չտալ, ինչպես նաեւ չշեղել թեման, որը շատ կոնկրետ է եւ հստակ: Զարմանում եմ, որ այդքան մարդ մարտի մեկից սիրում է խոսել, բայց ոչ մեկի, կներեք, «տանձին» չեն նման հայտարարությունները: Սա քաղաքական թեմա չէ՛, որպեսզի «տակտիկա» խաղաք:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նորից նահանջել է’
Հաջորդ հոդվածը‘Փեսան Վատիկանում պարտվեց’