‘Մարտի 1-ին Ավշարի Արայիկը և մյուս նորաթուխ ֆեոդալները կհասկանան, թե ում հետ գործ ունեն ‘

1924

Երբ ասում ենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանն ուզում է ֆեոդալական պետության վերածել, հայտնվում են պալատական պնակալեզները և շտապում ասել, թե Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է:

Բայց իրականությունը բոլորովին այլ է: Օրինակ, Արարատի մարզի ֆեոդալներ են դարձել Ավշարի Արայիկը և նրա եղբայրները: Չնայած Գրիգորյան եղբայրները միշտ հերքել են իրենց կուսակցական լինելու փաստը, բայց այս դեպքում կարևորն անդամատոմսը չէ, այլ` իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի առաջին իսկ ցուցումով նրանք պայքարի են դուրս գալիս հայ ժողովրդի դեմ, հատկապես՝ ոչ իշխանական ուժերի:

Օրերս Արարատ քաղաքում գտնվող ցեմենտի գործարանի ջրազրկումը վերը նշվածի վառ ապացույցն է: ԲՀԿ համագումարից հետո իշխանությունները` գիտակցելով, որ գործընթացներն անշրջելի են, և մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ՝որոշեցին Հայաստանի ջուրը նվիրել Ադրբեջանին: Ոչինչ, որ դրա հետևանքով հայ գործարարն ու հայ մարդիկ են տուժում, կարևորն այն է, որ իրենք իրենց շապոկլյակությունն արեցին:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անօրինությունների մեջ չի կարող չունենալ իր մեղքի բաժինը: Մարզպետն առանց ամաչելու ստում է, երբ կարող էր ընդամենը մի քիչ տղամարդկություն ունենալ, կանգնել իր շեֆի առջև ու ասել, որ հայ մարդուն ջրից զրկելն առնվազն անբարոյականություն է:

Ավշարի Արայիկն ու նրա եղբայրներն այդքան տղամարդկություն չունեն, բայց նրանց հուշենք, որ շատ շուտով հայ ժողովրդի առաջ ծնկի են գալու ու ներողություն են խնդրելու անմարդկային արարքների համար: Ի դեպ, նրանց հետ է լինելու նաև իրենց դրածո և գրինքարտ շահած Արարատի, այսպես կոչված, քաղաքապետը:

Գրիգորյանների արտոնյալ ընտանիքը շատ շուտով պատասխան է տալու նաև` հրեշի նման մարդկանց ջուրը կտրելու և ընտրակեղծիքների ու հովանավորչության համար: Եւ այդ օրը շատ ավելի շուտ է գալու, քան իրենք պատկերացնում են: Մարտի 1-ին Ավշարի Արայիկը և մյուս բոլոր նորաթուխ ֆեոդալները կհասկանան, թե ում հետ գործ ունեն:

Արդեն կարելի է պատկերացնել Գրիգորյան եղբայրներին այս կամ այն հեռուստաալիքի դռները բախելիս: Նրանք կշտապեն բոլորից շուտ ներողություն խնդրել և հայտարարել, որ իրենք դատապարտում են Սերժ Սարգսյանին, բայց, տղաներ, լավ իմացեք, որ այս ամեն ինչի համար միայն Սերժ Սարգսյանը չէ մեղավոր: Լավ, ասենք, Սերժն ասել է` ջուրը փակեք, բա ո՞ւր մնացին ձեր տղամարդկությունն ու արժանապատվությունը:

Արթուր Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Գազային համաձայնագրերի վավերականության հարցը դեռ բաց է’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն առաջադրվելու է ‘