‘Մարտի 1-ին Կոնգրեսը և ՀԺԿ–ն հանրահավաք կանցկացնեն’

2299

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, վարչությունը որոշել է 2016թ.-ի մարտի 1-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի Ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաք և երթ: Քննարկվել են հանրահավաքի և երթի նախապատրաստման հետ կապված հարցեր:

«ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Վարչությունը լսել է նաև Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի Հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին», – ասված է հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» հերքել է Գվարդիոլայի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Ծննդկանի մահվան գործով ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհին’