‘Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից կազմակերպում է բողոքի երթ ‘

1232

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

 

2008 թվականի մարտի 1-ին ընտրություններում իր քվեն կեղծելու դեմ բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած ժողովրդի վրա կրակեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը։ Զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ բանտ նետվեցին, տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, ժողովրդի ձեռքից խլվեց նրա հաղթանակը։ Այդ օրից ի վեր ոչ մի րոպե չի դադարել հանցավոր ռեժիմի դեմ համաժողովրդական պայքարը։ Քանի դեռ ռեժիմը պատասխան չի տվել այս ամենի համար, Հայաստանում չի լինելու որեւէ այլ նորմալ ընտրություն, ոչ մեկն իրեն անվտանգ ու ապահով չի զգալու։

ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 18.00-ին ՀԱՅ ԱԶԳԱՅՆ ԿՈՆԳՐԵՍԸ  Ազատության հրապարակից կազմակերպում է բողոքի երթ ։

 

Նախորդ հոդվածը‘Մեղադրանքը, ինչից համաժողովրդական շարժման հնգամյա անօրինակ պայքարի շնորհիվ հրաժարվել է անգամ հանցավոր ռեժիմը, վերակենդանացնում է Ր. Հովհաննիսյա՞նը’
Հաջորդ հոդվածը‘ «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել. Մամուլ’