‘Մարտի 1-ի զոհերից Ա. Ֆարմանյանի ծննդյան օրն առաջին բաժակը բարձրացվեց զոհված օդաչուների համար’

1227

Այսօր Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի ծննդյան օրն էր, ով կդառնար 40 տարեկան:

Արմեն Ֆարմանյանի հարազատները  Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ միասին այսօր այցելել են գերեզման և ծաղիկներ դրել նրա շիրիմին: 2008-ի մարտի 1-ին՝ ժողովրդական շարժման դեմ իշխանությունների կազմակերպած սպանդի ժամանակ Արմեն Ֆարմանյանը զոհվել է հրազենային վնասվածքից: Մյուս ինը մահվան դեպքերի նման, Արմեն Ֆարմայանի սպանության հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել:  

Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը հիշեցնում է, որ մարտի 1-ի զոհերի մեծ մասի հայրերն ու եղբայրները Արցախյան պատերազմի մասնակիցներ են, եւ շարունակում է.

Արմենի հայրը` Վաչիկ Ֆարմանյանը իր որդու տարելիցի արարողության ժամանակ առաջին կենացը խմեց մեր զոհված հայ օդաչուների կենացը: Հիմա կասեք՝ ինչ նմանություն Մարտի մեկի և ուղղաթիռի զոհերի միջև, բայց մի չնչին հայացքն էլ հերիք է հասկանալու համար, որ երկու դեպքում էլ նրանց սպանել է նույն տականքը (անկախ ազգությունից) ու նույն տականքն էլ նրանց սպանելու հրամանն է տվել:
Ու երկու դեպքում էլ այդ զոհված տղաները մեր ազգի սերուցքն էին ու մեր ազգի պարծանքը, միայն թե մի դեպքուm նրանց փորձեցին ներկայացնել որպես հանցագործներ, իսկ երկրորդ դեպքում, որպես հերոսներ, որպեսզի ազգի այս հերոսներին իբր իրար հակադրեն: 
Իսկ իրականում երկու դեպքում էլ մեր ազգը կորցրեց իր լավագույն զավակներին …

 

Նախորդ հոդվածը‘Մուսուլմաններին վիրավորելու համար Բանգլադեշում ձերբակալվել է նախկին նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն և «Ռոման» խաղաղ ելք կնքեցին, «Պորտուն» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութեր)’