‘«Մարտի 1-ի» հանձնաժողովի հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ’

825

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը Ազգային ժողովի այս քառօրյայում չի քննարկվի: ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ այդ հարցը չի քննարկվում, մինչդեռ ընդգրկված է նիստերի օրակարգում և հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա, քանի որ հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը գտնվում է գործուղման մեջ:

Նախորդ հոդվածը‘Այս տարի 10 ատամնաբուժարան դադարեցրել է իր գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը Ֆաքսին սխալ տեղ է սուրճ հյուրասիրել. Մամուլ’