‘Մարտի 1-ի քրեական գործը քննածը՝ ՀՀ դատական ներկայիս համակարգին արժանի դատավոր կլինի. Մամուլ’

972

Մարտի 1-ի քրեական գործը քննած և անմեղ մարդկանց դեմ գործեր սարքած քննիչներից մեկը` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտսւյքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Համապատասխան հրամանագիրը, որը երեկ է պաշտոնապես հրապարակվել, Սերժ Սարգսյանը ստորագրել է հունվարի 24-ին: Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբում հարյուրից ավելի քննիչներ էին ներգրավված, Վաղինակ Մկրտչյանը նրանցից առանձնացած այն հատուկենտ քննիչներից է եղել, որը մեծ ջանասիրությամբ է լծվել ընդդիմադիր գործիչների դեմ շինծու գործեր սարքելու, կեղծ փաստերի հիման վրա մեղադրանքներ ներկայացնելուն: Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ և Վարդան Զհանգիրյանների մեղադրական եզրակացությունների տակ: Մարտի 1-ի գործով հարյուրից ավել անմեղ մարդկանց դեմ գործեր սարքելու դպրոցն անցնելուց հետո Վաղինակ Մկրտչյանը ՀՀ դատական ներկայիս համակարգին արժանի դատավոր կլինի: Մկրտչյանը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի փեսան է:

Նախորդ հոդվածը‘Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո՝ ընկել են ռայոնի ժողովրդի ջանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’