‘Մարտի 1. Սպանդ. Անցել է 10 տարի’

1993

Տասը տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի սրտում գնդակահարվեցին առնվազն 10 ՀՀ քաղաքացիներ: Տասը տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա: 2008 թվականի մարտի 1-ից տասը տարի է անցել, սակայն, իշխանությունները չեն բացահայտել սպանություններից եւ ոչ մեկը: Առայսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանություններից եւ ոչ մեկի համար: 

Իսկ քրեական գործերն էլ հարուցվել են այնպիսի հոդվածով, որը ցույց է տալիս այս իշխանությունների վարկածը կատարվածի հանդեպ ու նրանց իրական «պատրաստակամությունն ու ցանկությունը» կատարվածը բացահայտելու համար: Իշխանությունների համար, ըստ քրգործերի, կատարվածն ընդամենը զանգվածային անկարգություններ էին:

Այո, անցել է տասը տարի: Բայց տասը տարին պատմության տեսանկյունից ոչինչ է: Վաղ թե ուշ տեղի է ունենալու այս հրեշավոր հանցագործության բացահայտումը, եւ մեղավորները կանգնելու են դատարանի առաջ:

Մարտիմեկյան սպանդի զոհերը

 

Գոռ Քլոյան

Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։

 

Տիգրան Խաչատրյան

Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։

 

Արմեն Ֆարմանյան

Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։

 

Դավիթ Պետրոսյան

Մահացել է հրազենային վնասվածքից։

 

Հովհաննես Հովհաննիսյան

Մահացել է հրազենային վնասվածքից:

 

Գրիգոր Գևորգյան

Մահացել է դիպուկահարի կրակոցից:

 

Սամվել Հարությունյան

Մահացու վիրավորվել է «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։

 

Զաքար Հովհաննիսյան

Մահացել է «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից:

Տիգրան Աբգարյան

Ոստիկանական հատուկ զորքերի զինծառայող։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին:

 

Համլետ Թադևոսյան

Ոստիկանության զորքերի կապիտան։ Մահացել է նռնակի պայթյունի հետեւանքով: Հետմահու ստացել է մայորի կոչում:

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո. Աշոտ Սարգսյան. Երեւանի պետական համալսարանը պատմություն է կեղծում’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Պատվով մտնել փակուղի՞’