‘
2008 թվականի մարտի 1-ին Երեւանի սրտում սպանվեցին 10 ՀՀ քաղաքացիներ. Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Համլետ Թադեւոսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:
2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները կրակեցին կեղծված ընտրությունների դեմ բողոքող եւ խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների վրա:
2008 թվականի մարտի 1-ից միայն տաս տարի անց՝ 2018-ի հեղափոխությունից հետո քննությունը վերջապես ընթացք ստացավ:
Այս պահին մարտիմեկյան սպանդի համար մեղադրյալի կարգավիճակում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը:
‘