‘Մարտի 19-ին վիրավորված Գոռ Դարմանյանի մոտ դրական տեղաշարժ կա’

1758

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի՝ արհեստական շնչառության ապարատը ապրիլի 2-ից անջատել են, նա արդեն ինքնուրույն շնչում է, տեղեկացնում է «Արցախպրեսը»՝ հղում անելով News.am-ին:

«Գոռն արդեն ինքնուրույն շնչում է, գիտակցությունը տեղն է: Վիճակը ծանր է, սակայն դրական տեղաշարժ կա»,- ըստ աղբյուրի, ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա հայտնել է, որ Գոռ Դարմանյանը դեռեւս գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Զինծառայողը, որի ոտքը վիրավորվելուց հետո անդամահատել են, ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում կտեղափոխվի Երեւան:

 

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ’