‘Մաքսայի միություն մտնելուց հետո Հայաստանի սահմանին ԱԱՀ չի գանձվի. Մամուլ’

1808

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության, 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ: «ՀԺ»-ն գրում է, որ այս խոշորացված ցուցանիշները երեկ կառավարությունն ընդունել է ի գիտություն:

Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն: Երեկ, թերթի  լրագրողը նման հարց է ուղղել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացրել է է վերը բերված ցուցանիշները:

«Բյուջեի այս նախագծում, որը այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռևս հաշվի չեն առնված»,- ասել է փոխնախարարը:

Թերթը նկատում է, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1- ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ինչի դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է: Օրինակ Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին: Իսկ Մաքսային միության սահմանին ԱԱՀ-ն չի գանձվում: Այլ կերպ ասած, երեկվա ներկայաց-ված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն:

Նախորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը մնացյալ օլիգարխներից եւ նույն Լֆիկից ոչնչով լավը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլորն ընդդեմ Սերժի՝ չհաշված «հերոսները»’