‘Մաքսանենգության գործով խուզարկություն է կատարվել Տրետյակովյան պատկերասրահում’

1342

‘

Երեքշաբթի օրը Մոսկվայում խուզարկություն է կատարվել Տրետյակովյան պատկերասրահի կենրոնական մասնաշենքում:

Պատկերասրահի մամլո ծառայությունը հաստատել է խուզարկության փաստը, սակայն այլ մեկնաբանություններից զերծ է մնացել՝ նշելով, որ տեղյակ չի խուզարկության պատճառներից:

Իր հերթին՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ հետաքննիչների այցը պատկերասրահ կապված է արվեստի ստեղծագործությունների մաքսանենգության  գործի հետ, որ հարուցվել է Մոսկվայի Լոմոնոսովյան շրջանի ընտրական հանձնաժողովի ղեկավարի նկատմամբ: Հետաքննության տվյալներով՝ ապրիլի 29-ին տղամարդը փորձել է Ռուսաստանից դուրս տանել հինգ կտավ, որոնց ընդհանուր արժեքը նա գնահատել է 180 հազար ռուբլի: Սակայն ստուգման ժամանակ պարզվել է, որ այդ կտավները երկրից դուրս բերելն արգելված է, իսկ դրանց իսկական արժեքը գրեթե երկու միլիոն ռուբլի է: Արդյունքում՝ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է, և քրեական գործ է հարուցվել մշակությանի արժեքների մաքսանենգության հոդվածով: Ձերբակալվածին յոթ տարվա ազատազրկում է սպառնում: 

Հետաքննությունը չի պարզաբանել, թե ինչ կապ կա այդ ձերբակալության և Տրետյակովկայում խուզարկությունների միջև: Ռուսաստանյան լրատվամիջոցների պնդմամբ, սակայն, գործով անցնում է նաև պատկերասրահի մի աշխատակցուհի: Փոխանցում է BBC-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Սիրիայի նախագահը վստահ է իր զորքերի վերջնական հաղթանակի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարեսի հուզիչ արարքը (տեսանյութ)’