‘Մաքսատանը մտածել էին, թե մեդալը «գռուզ» է, ու 47 000 դրամ էին պահանջել մաքսազերծման համար’

1118

Ոչ մի պրոբլեմ չկա, բերել, տվել են մեդալը, արդեն ամեն ինչ կարգավորված է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալավերդյանը հայտնել էր, թե 2011թ. Համաշխարհային ուսանողական խաղերում Հայկ Հակոբյանի նվաճած բրոնզե մեդալի համար Հայաստանում մաքսազերծման գումար են պահանջել՝ 47 000 դրամ:

Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, թե մաքսատանը «սկզբից չեն իմացել՝ ինչ է դա, մտածում էին՝ «գռուզ» ա»: Նա վստահեցրեց, որ սխալմունք է տեղի ունեցել, և որևէ խնդիր չկա:

Նախորդ հոդվածը‘Արփի Ոսկանյան. Արման Բաբաջանյանը ինձ հետ չի կապվել’
Հաջորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու նախաձեռնության քննարկումն ԱԺ-ում բուռն կերպով շարունակվում է’