‘Մաքքեյն. ԱՄՆ-ը մեկ տարում չկարողացավ հրաժարվել ՌԴ-ի հրթիռային շարժիչներից’

1170

Ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատության է ենթարկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությանը, որը, նրա կարծիքով՝  ապարդյուն մի տարի է կորցրել՝ փորձելով ազատվել ռուսաստանյան հրթիռային շարժիչներ օգտագործելու կախվածությունից:

«Փոխանակ անհրաժեշտ միջոցները ձեռք առնելու, ՌՕՈՒ-ում մի տարի են ծախսել և շատ քիչ բան արել, որ մենք դադարենք ռուսաստանյան հրթիռային շարժիչներ օգտագործել», Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Մաքքեյնը ԱՄՆ ՌՕՈՒ-ի հետ ամերիկյան սենատորների հանդիպման ժամանակ:

Մաքքեյնը շեշտել է, որ ռազմաօդային ուժերին անհրաժեշտ է արբանյակային հետագա  արձակումներն իրականացնել առանց ռուսաստանյան շարժիչների:  Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում դատապարտվել է Charlie Hebdo-ի հակառակորդ կատակերգու դերասանը’
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքի համալսարանի նոր նախագահ կդառնա Օքսֆորդի համալսարանի պրոռեկտորը’