Մաքֆոլ․ Ուկրաինան պետք է անհանգստանա Թրամփի հնարավոր հաղթանակի կապակցությամբ

281

Ուկրաինան պետք է չափազանց անհանգստանա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի կապակցությամբ 2024 թ․ նախագահական ընտրություններում, որովհետև նման ելքի դեպքում  Կիևի նկատմամբ քաղաքականությունը կարող է կտրուկ փոխվել։

Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան (2012-2014) Մայքլ Մաքֆոլը իսպանական El Mundo թերթին հինգշաբթի տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ ուկրաինացիները պետք է շատ անհանգստանան Թրամփի պատճառով։ Նա շատ պարզ ակնարկել է, որ չի պաշտպանում Ուկրաինային, որ, ինչպես ինքն է կարծում, կարող է պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- ասել է դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավարը։

Մաքֆոլի խոսքով՝  Հանրապետական կուսկացության ներսում կարծիք կա, որ ԱՄՆ-ը չափազանց շատ միջոցներ է ծախսել Ուկրաինայում։ «Կարծում եմ՝ Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունը կտրուկ կփոխվի, եթե Թրամփը կրկին նախագահ դառնա»,- ասել է նախկին դեսպանը։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի պահին Սպիտակ տան ղեկավարը Թրամփը լիներ, նա «պարզապես Պուտինին կասեր՝ դա ձեր ազդեցության ոլորտն է»։ Նա նաև խոստովանել է, որ չգիտի, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն չի կարծում, թե «Վագներ» ՄՌԸ-ն զենքը կշրջի Բելառուսի դեմ
Հաջորդ հոդվածըԲըլթ-42. «ՉԻ»