‘
Իտալիայի մայրաքաղաքում այսօր ձերբակալվել է ապօրինի գործունեության և մաֆիայի հետ կապերի համար մեղադրվող 51 մարդ: Այս մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Սա Հռոմի պատմության մեջ ամենախոշոր հակամաֆիական գործողությունն է, որին մասնակցել են 500 իրավապահներ, ինչպես նաև՝ մեկ ուղղաթիռ: Միևնույն ժամանակ Ապենինների հարավում՝ Կալաբրիա շրջանում, ձերբակալվել է 65 հոգի, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, փաստաբաններ, բժիշկներ և բանտային ոստիկանության աշխատակիցներ: Նրանց մաֆիայի հետ կապերի. Լամեցիա Տերմե քաղաքում 2005-2011 թթ., այսպես կոչված՝ կլանների պատերազմի շրջանում կատարած սպանությունների մեղադրանք է ներկայացվել: Հետաքննիչներն այս գործողությունը համարում են տեղական մաֆիոզ «Նդրանգետա» խմբավորմանը հասցված հերթական հուժկու հարվածը:
Իտալական կազմակերպված հանցավորությունը սպառնալիք է ԵՄ մարմիններում ազատ ընտրություններ անցկացնելու ճանապարհին: Նեապոլյան «կամոռան» ամենադաժանն է իր մեթոդներով և հսկայական ազդեցություն ունի իր բնօրրանում՝ Նեապոլում և հարավային Կամպանիա շրջանում: Այս տարվա մայիսի 31-ին իտալական ոստիկանությունը բռնագրավել էր նեապոլայն «կամոռա» մաֆիայի պարագլուխ Ռաֆայելե Պետրոնեի ունցվածքը: 69-ամյա մաֆիոզին միանգամից զրկվել էր 45 միլիոն եվրո արժողության անշարժ գույքից, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘