Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի սկանդալային պահվածքի մասին հարցին: Դարպասապահը Բուենոս-Այրեսում աշխարհի առաջնության չեմպիոնությունը տոնելիս ձեռքում մի տիկնիկ է պահել՝ Մբապեի դեմքով.
«Դա իմ խնդիր չէ: Ես ավելորդ էներգիա չունեմ, որպեսզի այն վատնեմ նման անիմաստ բաների վրա»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:
Հիշեցնենք՝ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց Արգենտինային՝ 2-4: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում ոչ-ոքի էր գրանցվել՝ 2-2 և 3-3 համապատասխանաբար: