‘
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել «Նիմի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար։
19-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ․«Իմ սիրելի Փարիզի երկրպագունե՛ր, ես ուզում եմ ներողություն խնդրել նախորդ գիշեր կայացած խաղում իմ արարքի և իմ արձագանքի համար, որը փոքր-ինչ փչացրեց մեր հիասքանչ հաղթանակը։ Բայց և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին հիասքանչ աջակցություն համար»։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մեկնարկային չորս խաղերում չորս հաղթանակ է տարել։
‘