Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նախնական պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, որին անվճար կմիանա ամռանը, հաղորդում է Bild-ը։
23-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբում կստանա մոտ 50 միլիոն եվրո տարեկան։
ՊՍԺ-ն հույս ուներ 2 տարով երկարաձգել համագործակցությունը Մբապեի հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
