‘Մեդվեդեւը գոհ է Սերդյուկովի աշխատանքից ‘

627

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անձամբ դժգոհություն չունի ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովից, որն անցյալ օրը պաշտոնանկ  արվեց նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:

«Նրա գործունեության արդյուքնում զինված ուժերում սկսեցին երկար սպասված բարեփոխումները: Ինչ-որ բաներ լավ ստացվեցին, ինչ-որ բաներ՝ ոչ, բայց իմ կարծիքով՝  այդ բարեփոխումներն արդեն կայացած են՝ ինչ եղել, եղել  է»,- հայտարարել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ռազմական անշարժ գույքի  վաճառքի հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո նախագահ Պուտինը պաշտոնակ  արեց Անատոլի Սերդյուկովին և նրա փոխանեն պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակեց Սերգեյ Շոյգուին:

 

Նախորդ հոդվածը‘Նորածնին թողել են մուտքի դռան դիմաց ու հեռացել ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ ‘