‘Մեդվեդեւ. Եվրոպան ստիպված կլինի վճարել պատժամիջոցների դիմաց ‘

1156

Եվրոպան ստիպված կլինի վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար ռուսաստանյան շուկայում իր մասնաբաժնով, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ռուսաստանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մեդվեդեւը նշել է, որ պատժամիջոցները ինչ-որ պահի կդադարցվեն, բայց Ռուսաստանի շուկայից հեռացած եվրոպական գործընկերները դժվար թե կարողանան վերադառնալ այնտեղ, որովհետեւ նրանց տեղերը զբաղեցված կլինեն կամ ռուսաստանյան ապրանքներով, կամ այլ արտասահմանյան ապրանքով:

Ռուսաստանի վարչապետը հանգստացրել էԱսիայի եւ Լատինական Ամերիկայի գործարարներին, որոնք մտադիր են ռուսական շուկա մտնել եվրոպական ներկրողների փոխարեն: Մեդվեդեւն ասել է, որ ԵՄ հետ հարաբերությունները կարգավորվելուց հետո նրանց դիրքերը կմնան նույնը:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Արգելում եմ քննարկել անկախության լավ կամ վատ կողմերը (Տեսանյութ)’