Ուկրաինայի իրավապահ մարմինների կարծիքով՝ «Ընդդիմադիր հարթակ – Հանուն կյանքի» կուսակցությունից գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը կատարել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (պետական դավաճանություն, պատերազմի օրեքներն ու սովորույթները խախտելը) նախատեսված հանցագործություններ։
Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Հետաքննության տվյալներով՝ Մեդվեդչուկը Ռուսաստանի ղեկավարությանն օգնել է «Ուկրաինայի դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու», այդ թվում տեղեկություններ հաղորդելով ռազմական կազմավորումների տեղակայության վերաբերյալ, նաև նպաստել է երկրում «ապակայունացնելու հասարակական-քաղաքական իրավիճակը»։ Մեդվեդչուկը մեղադրվում է նաև Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի շրջանում Սև ծովում նավթի և գազի ապօրինի արդյունահանման մեջ։
Մեդվեդչուկին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ ունեցվածքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Ապրիլին Լվովի շրջանային դատարանը կալանք է դրել Վիկտոր Մեդվեդչուկի և նրա կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի 154 շարժական և անշարժ գույքի վրա։
Փոխանցում է BBC-ն։