Հորդորում է «պատասխանատվության կանչել իրենց խելապակասներին»

260

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը եվրոպացիներին կոչ է արել «իրենց խելապակասներին պատասխանատվության կանչել»։

«Ի գործ, եվրոպացի հարևաններ։ Մի՛ լռեք։ Պատասխանատվության կանչեք ձեր խելապակասներին։ Շահն ակնհայտ է՝ ձմռանը Ռուսաստանի հետ շատ ավելի տաք ու հարմարավետ կլինի, քան անջատված գազօջախի և սառը մարտկոցների հետ հպարտ միայնության մեջ», — գրել է նա իր Telegram-ալիքում։

«Ոչ մեկից չենք մեկուսանում, պաշտպանում ենք ցանկացած խելամիտ առաջարկ։ Ճիշտ է, կուզենայինք տեսնել, որ Եվրոպայի քաղաքացիները պարզապես լուռ չեն դժգոհում իրենց կառավարությունների գործողություններից, այլ կոնկրետ բան են ասում։ Օրինակ՝ պատասխանատվության են կանչում նրանց՝ պատժելով ակնհայտ հիմարության համար։ Մանավանդ որ «եվրոպական դեմոկրատիայի համար» վճարը սառնամանիքն է բնակարաններում և սառնարանի դատարկ դարակները, նման «դեմոկրատիան» խելագարների համար է»,- գրել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ ԵՄ բնակիչները չեն պաշտպանում հակառուսաստանյան պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. «Առիթը» կա` ասեմ. շատ մեղմ է ասված` «ազգակործան պատուհաս»