Մեդվեդևը խոստանում է շարունակել տարածքների «ազատագրումը»

193

Ռուսաստանը կշարունակի ազատագրել Ուկրաինայի զբաղեցրած տարածքները։

«Միացյալ Ռուսաստանի» գերագույն խորհրդի նիստում նման հայտարարություն է արել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչ էլ որ փորձեն այսօր անել մեր թշնամիները կամ ինչ էլ ասեն նրանց խամաճիկները Կիևում, այժմ դրանք ՌԴ-ի նոր սուբյեկտներն են։ Մեր հողի վրա կպաշտպանենք նրանց, ովքեր իրենց ճակատագիրը մեզ են վստահել և իհարկե` կաշարունակենք ազատագրել այն տարածքները, որոնք դեռ զբաղեցնում են նեոնացիստները»,- հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Ռուսաստանի կազմում նոր շրջանների մուտքը տեղի է ունեցել միջազգային իրավունքին համապատասխան։

Ըստ ԱԽ փոխնախագահի՝ գործընթացը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերին, որտեղ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածը34 զոհ Թաիլանդի մանկապարտեզներից մեկում
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկն» ուժեղ էր «Ժալգիրիսից» (տեսանյութ)