‘Մեդվեդևը հանձնարարել է «Ռոսատոմին» համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ’

721

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է «Ռոսատոմին» ՌԴ կառավարության անունից միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: «Հանձնարարել «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիային ՌԴ ԱԳՆ և Ռոստեխնադզորի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ՌԴ կառավարության անունից ստորագրել հիշյալ համաձայնագիրը»,- ասվում է Մեդվեդեւի կարգադրության մեջ:

Ինչպես նշվում է համաձայնագրի նախագծում, կողմերը համագործակցում են «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքի կատարելագործման նպատակով`ՀԱԷԿ շահագործման և նոր էներգաբլոկների կառուցման հետ կապված»: Այս ուղղությամբ աշխատանք է տարվելու`ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան, հաղորդում է «Ինտերֆակսը»: Կողմերը նախատեսում են նաև կատարելագործել միջուկային անվտանգության ոլորտում իրենց նորմատիվ-իրավական բազան, ինչպես նաև զարգացնել Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կենտրոնների համակարգերը:

Նախորդ հոդվածը‘ԿԳՆ. Что.Где.Когда-ին փող են տալիս` «մեր երիտասարդների շրջանում ինտելեկտի նկատմամբ խրախուսման» համար’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հայաստանում տաք ձմեռ է սպասվում’