‘Մեդվեդևը հաստատել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուներին’

591

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուներին: Թեկնածուների ցուցակը համաձայնեցվել է ՌԴ նախագահի աշխատակազմի հետ: Ցուցակում մի քանի նոր անուններ կան, այդ թվում՝ դերասան Միխայիլ Բոյարսկու, երգիչ Նիկոլայ Ռոստորգուևի և դաշնակահար Դենիս Մացուևի: Նախկին անդամներից ցուցակում են մնացել Կիրիլ Կլեյմանովը, Կիրիլ Անդրոսովը, Մարգարիտա Սիմոնյանը, Անատոլի Տորկունովը, Կարեն Շախնազարովը և գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, հաղորդում է lenta.ru-ն: Այսպիսով՝ այն լուրերը, թե Էռնստը կարող է դուրս մնալ Առաջին ալիքի տնօրենների խորհրդից, չեն հաստատվել: Նոր կազմից դուրս են մնացել  ռեժիսորներ Նիկիտա Միխալկովն ու Ֆյոդոր Բոնդարչուկը և երաժիշտ Անդրեյ Մակարևիչը:

 «Առաջին ալիք» ԲԲԸ-ն 38 տոկոսով պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Պետական կառույցներն ընդհանուր առմամբ վերահսկում են հեռուստաաալիքի բաժնետոմսերի 51 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան աճուրդում 500 կգ-անոց սիգար է վաճառվել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ. Ռուսաստանի և Վրաստանի միջև չպետք է թույլ տալ լարվածության սրացում ‘