‘
Ահաբեկչության ֆինանսավորմանը խոչընդոտելը մնում է ԱՊՀ առաջնահերթությունը, համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«ԱՊՀ երկրները տեղեկություններ են փոխանակում այդ ոլորտում, իսկ իրազեկ մարմինները, իհարկե, պետք է աջակցեն միմյանց»,- ասել է Մեդվեդևը:
Կառավարությունների ղեկավարները հանդես են եկել նաև միջազգային կարտելների դեմ պայքարում միջազգային հանրությանը համախմբելու օգտին:
Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ ԱՊՀ երկրները մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հանցախմբերի և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում: Անցյալ տարի հուլիսին նա մի շարք օրենքներ էր ստորագրել, որոնք խստացնում են պատիժը ահաբեկչության և ծայրահեղականության համար:
Փոխանցում է ria.ru-ն:
‘