Մեդվեդև․ ԵՄ բնակիչները չեն պաշտպանում հակառուսաստանյան պատժամիջոցները

176

ԵՄ բնակչության կեսից ավելին, իսկ որոշ երկրներում՝ երկու երրորդը, պատրաստ չեն պաշտպանել հակառուսաստանյան պատժամիջոցները, իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հակառուսաստանյան սանկցիաները (ըստ հարցումների արդյունքների) պատրաստ չի  պաշտպանել բնակչության կեսից ավելին, իսկ մի քանի պետություններում՝ երկու երրորդը։ Մանավանդ որ այդ պաշտպանությունն առաջարկվում է անել սեփական հաշվին։ Ընդ որում՝ այդ ամբողջ զառանցանքը՝ դիակիզման հարցում տնտեսելուց մինչև զուգարանի թուղթ լվանալը,  «խավար Ռուսաստանին» պատժելու համար է, որն Ուկրաինայում իր գործողությամբ ԵՄ ոչ մի քաղաքացու վնաս չի պատճառել»,- գրել է Մեդվեդևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը կարձագանքի Անկարայի և Մոսկվայի կապի ամրապնդմանը
Հաջորդ հոդվածըՀորդորում է «պատասխանատվության կանչել իրենց խելապակասներին»