Մեդվեդև․ Կարևորը՝ երկիրը միավորվել է

420

Մասնակի զորահավաքն առանց «ստանդարտ անբարեխիղճ վերաբերմունքի» չի անցնում, բայց կարևորը՝ երկիրը միավորվել է Հայրենիքը պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Զորահավաքն անցնում է այնպես, ինչպես կանցներ մի երկրում, որտեղ արդեն ավելի քան 80 տարի դա չի եղել։ Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, սովորական անբարեխղճություն։ Բայց ամենակարևորն այն է, որ երկիրը միավորվել է մեր մարդկանց և մեր Հյարենիքը պաշտպանելու համար»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ դա «մեր անխուսափելի հաղթանակի գրավականն է»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը նվաճեց 90-րդ տիտղոսը
Հաջորդ հոդվածըԶորակոչվածներին կվճարեն 100 հազարական ռուբլի