«Շատ երկրներ վաղուց արդեն չեն հավատում Արևմուտքի զառանցանքներին, բայց առայժմ վախենում են։ Շուտով նրանք էլ վերջնականապես կարթնանան»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանը հանուն իր համար սրբազան հողերի ու այնտեղ ապրող մարդկանց կռվում է ընդդեմ «մեռնող աշխարհի», նրա զենքը «ճշմարտությունն» է, իր Telegram-ալիքում նոյեմբերի 4-ին նշվող Ազգային միասնության օրվա առթիվ գրել է Մեդվեդևը։
«Հանուն ինչի՞ ենք մենք կռվում։ ՌԴ-ն հարուստ ու հսկայական երկիր է։ Ռուսաստանին ուրիշի տարածքները պետք չեն, մեզ ամեն ինչ բավարարում է»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ շեշտելով, որ Ռուսաստանը «ոչ մեկին չի տա իր հողերը»։
Խոսելով հակառակորդի մասին՝ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը կռվում է «նրանց դեմ, ովքեր ատում են իրեն, արգելում են իր լեզուն, արժեքները և հավատը, ատելություն են սերմանում Հայրենիքի պատմության նկատմամբ»։
«Նրանք չունեն իդեալներ ու հավատ՝ բացի իրենց իսկ հորինած անպատկառ սովորույթներից և իրենց սերմանած երկիմաստ չափորոշիցներից, նրանք մերժում են բարոյականությունը, որ տրված է նորմալ մարդկանց։ Ելնելով նրանց դեմ՝ մենք սրբազան ուժ ենք ձեռք բերել»,- նշել է Մեդվեդևը։
Փոխանցում է tass.ru-ն։