ՌԴ-ն պահանջելու է կիևյան ռեժիմի տոտալ կապիտուլյացիա

189

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի ներկայիս բանակցային դիրքորոշումն ընդամենը «մանկական  նախավարժանք է» կիևյան ռեժիմի տոտալ կապիտուլյացիայի վերաբերյալ ապագա պահանջների համեմատ, երկուշաբթի իր Telegram-ալիքում հայտարարել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, թե ինքը մտադիր չէ բանակցելու վերջնագրեր ներկայացնողների հետ։

«Ներկայիս «վերջնագրերը» մանկական նախավարժանք են ապագա պահանջների համեմատ։ Բայց նա գիտի դրանց մասին․ կիևյան ռեժիմի տոտալ կապիտուլյացիա՝ Ռուսաստանի պայմաններով»,- նախազգուշացրել է Մեդվեդևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևին մահացու զենք մատակարարելը Բեռլինի համար կարմիր գիծ է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմը կրակահերթ է բացել Կարմիր շուկայի և Թաղավարդի տների ուղղությամբ. ԱՀ ՄԻՊ