‘Մեդվեդև․ Տոկիոյի դժգոհությունը մեզ չի անհանգստացնում, Կուրիլները մերն են’

996

Ճապոնական կողմի բողոքները՝ կապված ռուսաստանցի պաշտոնյաների այցի հետ Կուրիլյան կղզիներ, չեն անհանգստացնում ՌԴ կառավարությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը ուրբաթ օրը ժամանել է Իտուրուպ։

«Իհարկե ոչ»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճապոնական կողմի բողոքն անհանգստացնում է նրան։ «Դա մեր հողն է, դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այդ կղզիները Սախալինի մարզի կազմում են։ Անհանգստանալու ի՞նչ առիթ կարող է լինել»,- հավելել է Մեդվեդևը։

Ճապոնիայի կառավարությունը մեծ ափսոսանք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ։

Մոսկվան ավելի վաղ հետևողականորեն մերժել է ճապոնական կողմի բողոքները՝ ռուսաստանցի պաշտոնյաների կողմից հարավային Կուրիլյան կղզիներ այցելելու կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոնը լքում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա ֆուտբոլիստի կոչման հավակնորդները’