‘Մեդվեդև. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հույս այլևս չկա’

2651

‘

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի ընդունմամբ ԱՄՆ-ը լիակատար առևտրային պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, և ռուսաստանյան իշխանություններն այլևս հույս չունեն, թե հարաբերությունները Վաշինգտոնի հետ կբարելավվեն:

«Նախևառաջ՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու հույս այլևս չկա: Երկրորդը՝ Ռուսաստանին լիակատար առևտրային պատերազմ է հայտարարվել»,- իր Facebook-ում գրառել է Մեդվեդևը:

Վարչապետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցուցադրել է իր լիակատար անկարողությունը՝ գործադիր լիազորությունները «ամենաստորացուցիչ ձևով» հանձնելով կոնգրեսին:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մալախովն ընդդեմ քաղաքականության. Ինչո՞ւ է հաղորդավարը վիճել Առաջին ալիքի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում լրագրողի վրա ուղիղ եթերում’