‘Մեդվեդև. Ռուս-ուկրաինական հատուկ հարաբերությունները կարող են փոխվել’

911

Ռուսաստանի վարչապետը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինան այլևս չի կարող դիմել Մոսկվային՝ պարտք ստանալու նպատակովՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը հայտարարել է, որ այս պահի դրությամբ պատճառ չի տեսնում Ուկրաինային մատակարարվող գազի ծավալները նվազեցնելու համար: Նա նաև նշել է, որ գազի դիմաց Ուկրաինայի կուտակած պարտքերը անհապաղ մարելու պահանջը կապ չունի ԵՄ-Ուկրաինա բանակցությունների հետ:

Մեդվեդեևը սակայն հավելել է, որ երկու հետխորհրդային երկրների միջև «հատուկ հարաբերությունները» կփոխվեն, եթե Ուկրաինան Եվրոպական միությունը նախընտրի Մաքսային Միությունից: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինան այլևս չի կարող դիմել Մոսկվային՝ պարտք ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան չեն կարողացել կարգավորել գազի մատակարարման դիմաց Ուկրաինայի կուտակած 800 միլիոն դոլարանոց պարտքի հարցը և պահանջել էր, որ պարտքը մարվի արագացված կարգով:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը գերմանացիներին կպատմի, թե ինչպես էր ԱՄՆ-ն գաղտնալսում Անգելա Մերկելին’
Հաջորդ հոդվածը‘Իրանցիները խրախուսում են բարեկամությունն ԱՄՆ-ի հետ’