‘
«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
Ստրասբուրգում պատասխանելով Զարուհի Փոստանջյանի՝ Եվրոպայի կազինոներում խաղալու և 70 մլն եվրո տանուլ տալու վերաբերյալ հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը ազարտային խաղեր չի խաղում, եվրոպական կազինոներում չի եղել և 70 մլն եվրո տնօրինելու հնարավորություն չունի:
«ՉԻ»- Արժեր Ստրասբուրգում Վիկտոր Դալլաքյանից «մեջբերումներ անել» ու նման հարց տալ, թե ոչ՝ այլ խնդիր է, բայց մեզ ավելի շատ Սերժ Սարգսյանի պատասխանն է հետաքրքրում: «Ազարտային խաղեր» չխաղալն ու եվրոպական կազինոներից «բեխաբար լինելը» դեռ մի կողմ թողնենք: Կգտնվի՞ արդյոք Հայաստանում գոնե մի մարդ, ով կհավատա, որ Սերժ Սարգսյանը 70 միլիոն եվրո չունի: Խոսքը, հասկանալի է, փաստացի ունեցվածքի մասին է, և ոչ թե պաշտոնապես հայտարարագրվածի:
Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից, բավականին հետաքրքիր բան է ստացվում: Փաստորեն՝ Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում հնչեցրել է մի հարց, որը Հայաստանի բնակչության 80 տոկոսին երևի դուր չի եկել, Սերժ Սարգսյանն էլ տվել է այնպիսի պատասխան, որին Հայաստանի բնակչության 99,9 տոկոսը հաստատ չի հավատում:
‘